Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ


09:47 , 20 հուլիս, 2019

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բաղկացած է 435 կոնգրեսականներից: Նրանցից 199-ը հանրապետական են: Ներկա փուլում ծայրաստիճան լարված են դեմոկրատների հարաբերությունները հանրապետական կուսակցության և հանրապետական նախագահի հետ:

116-րդ (գումարման) Կոնգրեսում հայկական հանձնախումբը բաղկացած է 110 կոնգրեսականից:

Հետաքրքիր է, բայց Կոնգրեսում ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հայկական հանձնախմբի բացառապես դեմոկրատ կոնգրեսականներ, չնայած որ հանձնախմբում 18 հանրապետական կա: Նույնիսկ եթե հանդիպման նախաձեռնողը դեմոկրատներն են լինում, ապա հրավերն ուղարկվում է նաև հանրապետական կոնգրեսականներին: Նույն սկզբունքն է գործում, եթե միջոցառումը նախաձեռնում է հայկական դեսպանությունը կամ լոբբիստները: Իսկ եթե հանրապետականները հրավիրված են եղել ու չեն եկել հանդիպմանը, նշանակում է՝ մենք այդպես էլ չսովորեցինք աշխատել ԱՄՆ հանրապետական կուսակցության հետ: