Դոն Ջոնսոնը նորից կխաղա Նեշ Բրիջեսին


07:13 , 20 հուլիս, 2019

Դոն Ջոնսոնը հանդես կգա դետեկտիվ Նեշ Բրիջեսի դերում վերաթողարկված սերիալում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Սերիալի բնօրինակը ցուցադրվել է 1996-ից մինչև 2001 թ.-ը: Նոր ժապավենը կլինի երկժամանոց հեռուստաֆիլմ: Հնարավոր է՝ դրան հաջորդի լիամետրաժ սերիալը USA Network ալիքում:

Ֆիլմի գործողությունները կծավալվեն 2020 թ.-ին: Հատուկ քննչական բաժնի ղեկավար Նեշ Բրիջեսը բախվում է մի իրականության, երբ Սան Ֆրանցիսկոն և ամբողջ աշխարհը փոխվում են: Նա կփորձի պահպանել խարիզման՝ չնայած առաջընթացին: