Վաճառվել է ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ


02:43 , 20 հուլիս, 2019

Բրիտանացի կոլեկցիոները ձեռք է բերել երկրի պատմության մեջ ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը, հաղորդում է The Sun-ը:

Ռետրո-ավտոմեքենաների դիլեր Ջոն Քոլինզը «25О» համարանիշի համար 518 հազար ֆունտ ստեռլինգ է տվել: Նա այդ համարը տեղադրել է Ferrari 250GT SWB-ի վրա, որը նախկինում պատկանել է ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնին: Այս սպորտային մեքենայի արժեքը 10 մլն ֆունտ ստեռլինգ է:

2014 թ.-ին «25O» համարը աճուրդում վաճառվել է 400 հազար ֆունտ ստեռլինգով և արդեն համարվում էր Մեծ Բրիտանիայում վաճառված ամենաթանկ համարանիշը: