95-ամյա թոշակառուն վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել


04:07 , 20 հուլիս, 2019

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի բնակիչը 5 հազար մետրը վազել է 42 րոպե 30 վայրկյանում և դրանով համաշխարհային ռեկորդ սահմանել 95-99 տարեկանների համար։

Հուլիսի 11-ին Այովա նահանգի Էյմս քաղաքում 96-ամյա Ռոյ Էնգլերթը շուրջ 8 րոպեով գերազանցել է նախորդ ռեկորդակիր Ֆրենկ Լևինաին։ Վերջինս նույն հեռավորությունը անցել էր 50 րոպե 11 վայրկյանում։

Ավելի շուտ ամերիկացին տարեկիցների մեջ ռեկորդ էր սահմանել նաև 800 մետր, 1,5 կմ և 3 կմ վազքուղիներում։

Էնգլերթն անկեղծացել է, որ չեմպիոնատում հաղթելու համար շատ է պետք աշխատել։ Մարզումների ժամանակ տղամարդն ամեն օր վազում է 3-ից 5 կմ։ Մրցավազքից մի քանի օր առաջ նա ավելացրել է իր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և կենտրոնացել միայն վազքի տեմպի վրա։