Դավիթ Գրիգորյանը համառորեն լռում էր (Video)


18:00 , 19 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի շենքից դուրս եկավ դատավոր Դավիթ Գրիգորյանն, որը հանդիպել էր ԲԴԽ անդամների հետ՝ ՀՔԾ-ի աշխատակիցների կողմից իր աշխատասենյակը խուզարկելու վերաբերյալ:

Դավիթ Գրիգորյանը լրագրողների հարցերին համառորեն չպատասխանեց: 

Հարցին, թե ինչո՞ւ չի խոսում, արձագանքեց. «Որովհետեւ դա կխանգարի հետագա իմ գործողություններին, որը իրականացնելու եմ իմ իրավունքների իրացման առումով»:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է՝ Արցախի նախկին եւ ներկայիս նախագահների անձնական երաշխավորությամբ: Նրա փաստաբանը հայտարարել էր, որ ՀՔԾ-ն առգրավել է նաեւ Քոչարյանի գործով նյութերը: