Ամուսինները պիցցա են պատվիրել և միլիոնատեր դարձել


22:15 , 19 հուլիս, 2019

ԱՄՆ Վիջինիա նահանգում ամուսնական զույգը պիցցա է պատվիրել և ժամանակը կրճատելու համար վիճակախաղի տոմս գնել՝ մեկ միլիոն դոլար շահելով, հաղորդում է UPI-ն։

Մերի Հիթը և Ջեյմս Բրանքը, իմանալով, որ երկար են սպասելու պիցցային, Blue Ridge Minute Mart խանութից Double Cash Doubler վիճակախաղի տոմս են գնել։ Հետո նրանք ստուգել են խաղի արդյունքները և իմացել, որ միլիոնատերեր են դարձել։

«Ամուսինս դրանից դեռ մեկ շաբաթ առաջ ասաց՝ ահա կտեսնես՝ այս տոմսը խոշոր շահում կբերի։ Այդպես էլ եղավ»,- ասել է Հիթը։

Շահած գումարով նրանք ծրագրում են մարել պարտքերը և տուն գնել։