Մարդու՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու 50-ամյակի կապակցությամբ աճուրդն ԱՄՆ-ում 907 հազար դոլար է հավաքել


21:15 , 19 հուլիս, 2019

Նյու Յորքում Christie’s աճուրդի տունը մարդու՝ Լուսնի վրա վայրէջքի 50-ամյակի կապակցությամբ վաճառք է իրականացրել։ Աճուրդի են հանվել «Ապոլոն-11» նավի քարտեզը, տիզերագնացների լուսանկարները և այլ իրեր։ Շուրջ 907 հազար դոլար է հավաքվել։

Աճուրդի է հանվել շուրջ 200 իր, ներառյալ՝ «Ապոլոն-11»-ի ինտրուկցիան՝ Նիլ Արմսթրոնգի և Բազ Օլդրինի նշումներով։ Վաճառվել են նաև թռիչքի ծրագիրը, աստղերի քարտեզը, լուսանկարներ և այլ փաստաթղթեր։

Որոշ լոթերի արժեքը, ինչպես «Ապոլոն-11»-ի թռիչքի գրաֆիկի, կազմել է մեկ միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, արդյունքը սպասվածից ավելի համեստ էր։ «Ապոլոն-11»-ի վերջնական թռիչքի ծրագիրը վաճառվել է 40 հազար դոլարով, տիեզերագնացների նշումներով ծրագիրը՝ 62․5 հազար դոլարով և այլն։