8 նշան, որ տղամարդը օգտագործում է ՔԵԶ


19:30 , 19 հուլիս, 2019

Ինչպիսի՞ն եք պատկերացնում իդեալական տղամարդուն: Ինչպիսի՞ն նա պետք է լինի:

Բնականաբար, ամենաքիչը կցանկանաք, որ լինեք այն մեկի հետ, ով միշտ իր մասին է մտածում: Մարդիկ միշտ էլ սխալներ գործում են:

Կարող է այնպես ստացվել, որ լինեք այնպիսի մեկի հետ, ով ուղղակի օգտագործում է Ձեզ: 

Ահա այն 8 նշանները, որոնք չպետք է արհամարհել։

Նա ֆինանսապես կախված է Ձեզնից

Եթե մի քանի անգամ ռեստորանի հաշիվը Դուք եք փակել, դա նորմալ է, իսկ եթե դա շարունակական բնույթ է կրում, ուրեմն՝ դա այդքան էլ լավ չէ:

Նրան Ձեր զգացմունքները չեն հետաքրքրում

Եթե նա թքած ունի Ձեր զգացմունքների վրա, եթե նրան հետաքրքրում են միայն իր անձնական ցանկությունները, ապա սա անհանգստանալու պատճառ է: 

Խոստումը չի պահում

Նա միշտ խոստանում է, սակայն ոչինչ չի անում Ձեզ գոհացնելու համար: 

Բացեիբաց սիրահետում է այլ կանանց

Եթե ինչ-որ կին նրան հետաքրքրում է, չի հապաղում և սկսում է նրա հետ շփվել: Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ է:

Երբեք ապագայի մասին չի խոսում

Մարդիկ, ովքեր հարաբերությունների մեջ են, սովորաբար միասին ապագայի պլաններ են կազմում: 

Երբեք չի պատմում իր մասին

Եթե ինտուիցիան հուշում է, որ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ուրեմն՝ հավատացեք դրան: Տղամարդը, ով դիմակով է և չի պատրաստվում իրական դեմքը ցույց տալ, դժվար իսկապես հետաքրքրված լինի հարաբերություններով: 

Ձեր ընկերուհիներն ինչ-որ վատ բան են զգում

Իհարկե, պետք չէ ընկերուհիների կարծիքին շատ մեծ տեղ տալ, բայց լավ կլինի՝ հետևեք դրանց:

Անկողնում նա միայն իր հաճույքի մասին է մտածում

Սեքսի ժամանակ նա միայն իր հաճույքի մասին է մտածում: