Նարեկ Սամսոնյան. Երբ պետության քաղաքական առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով, դա բերում է ատելության խոսքի ավելացմանը


14:30 , 19 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է․

«Գերդոզավորված ատելությունը մամուլի և այլախոհության, այլակարծության նկատմամբ սկսվել է անցած տարվա հայտնի իրադարձությունների ընթացքում»,- «Մեդիա պաշտպան» նախաձեռնությամբ կազմակերպված  «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նրա խոսքով, բոլորի,  կուսակցությունների լռության ներքո մի քաղաքական խմբի մասին ատելության խոսք էր  տարածվում, այդ խոսքը հասել էր այդ մարդկանց տներ։

«Երբ պետության քաղաքական առաջին դեմքը խոսում է  ոչ նորմատիվային լեքսիկոնով, դա բերում է այն ատելության խոսքին, որը որ կա։  Մեր մոնիթորինգի նախնական տվյալներով, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին, համացանցում հայհոյանքն ավելացավ 200 տոկոսով, եթե ոչ ավելի։ Սա էլ կոնկրետ տեխնոլոգիա է։ Դա կենտրոնացված ղեկավարվել ու ղեկավարվում է, մեր ունեցած տվյալներով, Հանրային կապերի և տեղեկատվական ՊՈԱԿ-ի միջոցով: Ֆեյքերն ու ֆեյք էջերը, որոնք բազմաթիվ են, մոտավորապես մենք հաշվել ենք 12 հազար, համացանցում երկրի առաջին դեմքի  ոչ նորմատիվային բառապաշարին զուգահեռ ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ, որը դրսևորվում է հայհոյանքով»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ