Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ-ն մերժեց նրա լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը


12:42 , 19 հուլիս, 2019

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը ԲԴԽ-ն մերժեց: Նիստը վարող ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ընթերցեց որոշման եզրափակիչ մասը:

Այսպիսով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի կողմից ԲԴԽ ներկայացրած դիմումը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու մասին մերժել: Որոշումn ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Հիշեցնենք, որ 2018-ին որպես ԲԴԽ անդամ ընտրված, ապա անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրած, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանն անցած շաբաթ՝ հուլիսի 11-ին, դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ: