Armeniasputnik.am-ը գրում է․
Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են ինքնաթիռի սրահում տարածված ծխի պատճառը, որի հետևանքով օդանավում խուճապ է սկսվել ու մարդիկ են տուժել։
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռում ծխի պատճառը եղել է հիդրավլիկ հեղուկի գոլորշիների և յուղի հայտնվելը օդափոխության համակարգում։ Այս մասին հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը` հղում անելով Քննչական կոմիտեին։