ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով որոշումը կհրապարակի այսօր


12:10 , 19 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությանն այսօր շարունակվեց։

Երեկ մեկնարկած ԲԴԽ նիստում որոշվեց  որպես վկա հրավիրել և հարցաքննել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորեր Սուրեն Անտոնյանին և Ստեփան Միքայելանին։ Այդ հիմքով նիստը հետաձգվել էր։ Սակայն այսօրվա նիստին հավիրված երկու դատավորը ներկա չեն, քանի որ, ինչպես հայտարարվեց, Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ Ստեփան Միքայելյանն արձակուրդում է։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեց, որպեսզի նիստը հետաձգեն մինչև վկաների ներկայությունը հնարավոր կլինի ապահովել։ Սակայն այս միջնորդությունը չընդունվեց։

Նիստն ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի 12։30-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ