Ինչպես է Ալեն Սիմոնյան արձագանքել իր՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ թանկ ռեստորանում սուշի ուտելու փաստին


09:10 , 19 հուլիս, 2019

Ուրեմն՝ Ալեն Սիմոնյանն Ամերիկայում գտնվելու ժամանակ ինչ-որ թանկ ռեստորանում սուշի ուտելուց ա լինում, որոշ ամերիկահայեր էլ նկատում են ու դրա մասին ինստագրամում գրում էն ակնարկով, թե իբր ո՞նց ա ինքը թանկանոց ռեստորանում սուշի ուտում։

Իրականում դա շատ անհեթեթ, ռաբիս թեմա ա, ու կապ չունի, որ Ալեն Սիմոնյանն իրա թիմակիցների հետ ամբողջ կյանքում նման որակի բամբասանքներով ա եկել իշխանության ու, առհասարակ, ճանաչելի դարձել։ Յուրաքանչյուր նորմալ մարդ էդ ռաբիս քննադատությանը կա՛մ հումորով կվերաբերվեր, կա՛մ կարհամարեր ու կանցներ առաջ։ Բայց մենք ստեղ գործ ունենք Ալեն Սիմոնյանի հետ։

Բոցաշունչ քոմենթի հետ միասին մեր փոխխոսնակը, որը աջ ու ձախ սաղին բլոկեց Ինստագրամում ու կոչ արեց կամուրջից քցվել, նաև բլոկեց իր կայքի մուտքը Ամերիկայից։ Լավ ա՝ մի հատ էլ Ամերիկայի դրոշ չի վառել լայվ անելով։

Ուղղակի հիշեցնեմ, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ու Հայաստանի վերաբերյալ ի պաշտոնե լուրջ պարտականություններ ունի ու լուրջ հարցեր ա լուծում։
Այսքանը։