Մոսկվայի փողոցներում կրկին եղջերու են նկատել


05:41 , 19 հուլիս, 2019

ՌԴ մայրաքաղաքի բնակիչները քաղաքի փողոցներով զբոսնող հյուսիային եղջերուի են նկատել: Համապատասխան լուսանկարներն այսօր հրապարակվել են Московские новости-ի Telegram-ալիքում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ալիքի տեղեկություններով՝ կենդանուն հայտնաբերել են Մոսկվայի արևելյան շրջանում՝ մետրոյի Выхино կայարանի մոտակայքում: Համացանցում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է եղջերուն կանգնել ճանապարհի երթևեկելի հատվածում և փորձում է անցնել այն:

Նման դեպք նույն շրջանում գրանցվել էր 2017-ին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ մայրաքաղաքային փրկարար ծառայության աշխատակիցները կենդանուն դուրս են բերել մոտակա լճակի տարածքից: Մինչ այդ եղջերուն փախել էր ոստիկաններից, որոնք կենդանուն բռնել էին մետրոյի նույն կայարանի մոտակա տարածքում: