Instagram-ը դադարել է ցուցադրել «լայքերը»


07:41 , 19 հուլիս, 2019

Instagram սոցիալական ցանցը սկսել է թաքցնել հրապարակումների լայքերի քանակը, հաղորդում է TechCrunch պորտալը:

Նորարարությունն առայժմ ազդել է Ավստրալիայի, Բրազիլիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի վրա: Այս երկրների բնակիչները կարող են տեսնել գնահատականների քանակը միայն այն դեպքում, եթե հանդիսանում են տվյալ հրապարակման հեղինակը: Պարզապես բաժանորդ լինելով հնարավոր չի լինի տեսնել լայքերի քանակը:

Հեղինակների մտահղացմամբ այս նորարարությունն Instagram-ի օգտատերերին թույլ կտա ավելի անկաշկանդ տեղադրել լուսանկարներ և չընկնել լայքերի քանակի ետևից:

Գարնանը թարմացումը փորձարկվել է Կանադայի օգտատերերի վրա: