22:52 , 26 հունիս, 2013Ամերիկյան Տեխաս նահանգում մոտ ժամանակում կիրականացվի 500-րդ մահապատիժը՝ սկսած 1976թ-ից, երբ Գերագույն դատարանը թույլատրեց կիրառել այդ պատժամիջոցը։ Մահապատժի է դատապարտվել 52-ամյա Քիմբերլի Մաքքարթին, որը 1997-ին դանակահարել է իր հարևանին, հայտնում է Russia Today-ը։
16 տարի առաջ կողոպուտ և դաժան սպանություն իրականացրած աֆրոամերիկուհին դարձել է առաջին կինը վերջին 3 տարիների ընթացքում, ով մահապատժի է դատապարտվել Տեխաս նահանգում։ Արդեն հունիսի 27-ին, հնարավոր է, կկատարվի մահացու ներարկումը։
Նյութն ամբողջությամբ՝այստեղ