Azatutyun.am-ը գրում է.
Թեհրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Իրանի Հեղափոխական գվարդիայի նավերը Պարսից ծոցում՝ Լարկի կղզու մոտակայքում, առգրավվել են «ապօրինի եղանակով մեկ միլիոն լիտր նավթ փոխադրող տանկեր»:
Իրանը պնդում է, որ Հեղափոխական գվարիդայի նավերը մոտեցել են տանկերին, քանի որ այն օգնության կոչ է տարածել:
Պաշտոնապես չհաստատված հաղորդագրությունների համաձայն, Պանամայի դրոշի ներքո նավարկող այդ տանկերը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին:
Իրանի հեղափոխական գվարդիան ձերբակալել է նավի անձնակազմի 12 անդամներին:
Վերջին անգամ «Ռիահ» անվամբ այդ նավը ծովում իր գտնվելու մասին հաղորդագրություն է ուղարկել երկու առաջ:
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն այդ լռության կապակցությամբ ենթադրություն են արել, թե նավը գուցեև կալանավորված է Իրանի տարածքային ջրերում: