Կիոտոյի անիմեի ստուդիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի


20:40 , 18 հուլիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի ստուդիայի շենքը զննելիս փրկարարները ևս 10 մարդու մարմին են հայտնաբերել: Այստեղ հրդեհ էր տեղի ունեցել, հայտնում է «NHK»  հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաջողվել էր շենքից հանել 12 զոհի դի: Եվս 36 մարդ տուժել է, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում: Այսպիսով, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել է 23-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ