20:53 , 26 հունիս, 2013
1. Ֆիլմերում ու նկարներում մեզ հաճախ հանդիպող դահիճների ավանդական դիմակով գլխարկները իրականում մտացածին են: Իրականում դահիճները չէին թաքցնում իրենց դեմքը, և միայն մի քանի միջնադարյան արքաների դահիճներն են բացառություն կազմում այս առումով:
2. Դահիճն իրավունք ուներ պսակադրելու նորապսակների:
3. Դահիճը եկամուտ ուներ իր զոհերից. ի սկզբանե, թույլատրվում էր վերցնել մահապատժի ենթարկվածի միայն քսակը, բայց այնուհետև թույլ տվեցին նաև սպանվածի շորերը յուրացնել:
4. Դահիճն իրավունք ուներ շուկայում ուտելիքը անվճար ձեռք բերել: Այս օրենքը կիրառվել էր այն պարզ պատճառով, որ մարդիկ հաճախ հրաժարվում էին դահճի ձեռքից գումար վերցնել, և որպեսզի դահիճները սովամահ չլինեին, նման օրենք ընդունվեց:
5. Միջնադարում դահիճները հաճախ էկզորցիզմով էին զբաղվում՝ դիվահարների միջից չար ոգիներին էին քշում: Բանն այն է, որ այդ ժամանակներում չար ոգուն դուրս հանելու ամենավստահելի եղանակներից մեկը համարվում էր դիվահարվածին կտտանքների ենթարկելը. իբր մարմնական ցավ պատճառելով տանջում ես ոչ թե դիվահարվածին, այլ նրա մեջ մտած սատանային՝ ստիպելով նրան դուրս գալ զոհի մարմից:
6. Եկեղեցում դահիճները պարտավոր էին կանգնել դռան մոտ, իսկ սուրբ հաղորդություն ստանալ ամենավերջում:
7. Ֆրանսիայում հանդիպում էին նաև կին դահիճներ: Լյուդովիկ Սուրբի կողմից 1264 թվականին ստորագրված հրամանագրով ասվում էր. «Նա, ով չարախոսել և ապօրինությամբ է զբաղվել, դատական որոշումով պետք է պատժվի ճիպոտների հարվածներով, որը նա պետք է ստանա իր սեռի ներկայացուցչից. այսինքն` տղամարդը՝ տղամարդուց, կինը՝ կնոջից, բայց տղամարդու ներկայությամբ»:
8. Եթե դահիճը «թոշակի» էր անցնում, ապա նա պարտավոր էր իր պաշտոնի համար նախապես թեկնածու ներկայացնել քաղաքին:
9. Հասարակությունում զբաղեցրած իրենց դիրքով դահիճները մոտ էին կանգնած այնպիսի ստորադաս խավերի, ինչպիսիք էին այն ժամանակ պոռնիկներն ու դերասանները: Անգամ պատահական հպումն ու շփումը դահճի հետ որպես տհաճություն էր ընկալվում:
10. Դահիճները հաճախ էին այլ ծառայություններ մատուցում քաղաքացիներին: Նրանք հաճախ էին զբաղվում իրենց զոհերի մարմնի տարբեր մասերի կամ այդ մասերից պատրաստված տարբեր միջոցների առևտրով: Օրինակ` «փառքի ձեռքը» (հանցագործի կտրված դաստակը) և կախաղանի պարանի կտորը հաճախ են հիշատակվում կախարդության ու ալքիմիայի մասին պատմող գրքերում: