$100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում


18:50 , 18 հուլիս, 2019

Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, 2018-2019 ֆինանսական տարվա համար Ադրբեջանին հատկացնելով ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության ոլորտի օժանդակություն, ընդգծում է Վաշինգտոնի պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նույն ժամանակահատվածի համար Հայաստանին նախատեսվում է տրամադրել ընդամենը 7 միլիոն դոլարի օգնություն։

«Սա շատ կարևոր թեմա է։ Միացյալ Նահանգներն անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ բավական ակտիվ է համագործակցում և տարբեր տարիների ընթացքում տարբեր չափի ֆինանսական միջոցներ է հատկացրել այդ երկրի պաշտպանության նախարարությանը և ուժային կառույցներին։ ԱՄՆ-ն և Ադրբեջանը շատ ակտիվ համագործակցում են սահմանային անվտանգության ապահովման ոլորտում։ Իհարկե, այս պարագայում խոսքը Կասպից ծովի սահմանային անվտանգության մասին է։ Նրանք շատ ակտիվ համագործակցում են նաև ապօրինի թմրամիջոցների և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում», - նշեց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի նաև Աֆղանստանի հետ տարվող քաղաքականության տեսանկյունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ