Պուտինը և Մակրոնը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ իրավիճակը


19:50 , 18 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Երկու կողմից ընդգծվել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրըՄերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային չտարածման ռեժիմի ապահովման կարևոր գործոն է»,-ասվում է հաղորդագրությունում:

Զրույցը կայացել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Մակրոնը նաև ընդունել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա այցելելու հրավերը: