Եկան, սկսեցին ժողովրդին ջարդել․ քաղաքացին պատմում է Իջևանում ոստիկանների գործողությունների մասին (Video)


18:10 , 18 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Իջևանի մի բնակիչ լրագրողների հետ զրույցում պատմել է երեկ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների մասին։ 

«Դուռը դմփացնում էին, բացեցի, ներս եկան, ասացին՝ հագնվի գնում ենք»,– պատմեց Իջևանի բնակիչը, որը, ըստ իր ներկայացրածի, բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից: 

«Ինձ գցել են ու դրանից հետո գնացել են ախպորս հետևից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վնասվածք է ստացել գլխի, աչքի, թևի և մարմնի այլ հատվածներում: 

Քաղաքացին պատմում է, որ ոստիկաններից մեկը տեղացի էր, մնացածին ինքը չի ճանաչել:
Նա նաև նշում է, որ երեկ ինքը մասնակցել է բողոքի ակցիային: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ