Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել Su-35 կործանիչներ


18:20 , 18 հուլիս, 2019

«Ռոստեխ» պետական կորպորացիան պատրաստ է թուրքական Su-35 կործանիչներ մատակարարել Թուրքիային թուրքական կողմից համապատասխան շահագրգռվածություն ցուցաբերելու դեպքում: Այս մասին հինգշաբթի հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

«Եթե մեր թուրք գործընկերները ցանկություն հայտնեն, մենք պատրաստ ենք կազմակերպել Su-35-ի առաքումը»,- Չեմեզովի խոսքը մեջբերում է «Ռոստեխ»-ի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սպիտակ տան մամլո քարտուղարը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Թուրքիայի որոշումը անհնարին է դարձնում նրա մասնակցության շարունակությունը «F-35» ամերիկյան հրթիռների ստեղծման ծրագրին: