Ոտնձգության համար Քևին Սփեյսիի դեմ գործը դադարեցվել է


22:15 , 18 հուլիս, 2019

ԱՄՆ-ում փակել են հայտնի դերասան Քևին Սփեյսիի դեմ գործը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դատախազն այդպիսի որոշում է կայացրել, երբ Սփեյսիի դեմ բողոք ներկայացրած 21-ամյա Ուիլյամ Լիթլը հրաժարվել է քաղաքացիական հայցից։

Լիթլն օգտվել է Սահմանադրության հինգերորդ փոփոխությամբ սահմանված իր դեմ վկայություն չտալու իրավունքով և հրաժարվել է ցուցմունք տալ։

Ավելի վաղ հաղորդավար Հիզեր Ունրուն դատական հայց է ներկայացրել Սփեյսիի դեմ՝ հայտարարելով, որ իր որդու նկատմամբ վերջինը սեռական ոտնձգություններ է կատարել։