Սիցիլիայում ինը տոննա մարիխուանա են առգրավել. ANSA


20:00 , 18 հուլիս, 2019

Իտալիայի Ֆինանսական գվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ գործողություն եւ 9 տոննա մարիխուանա առգրավել Սիցիլիայի Կատանիայի նահանգում: Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել է ANSA գործակալությունը։

Ինչպես նշել են կարգի պահապանները, այդ քանակի թմրանյութերի արժեքը սեւ շուկայում կազմում է ավելի քան 20 միլիոն երվո: Որեւէ ձերբակալման մասին առայժմ չեն հայտնում։