Անշարժ գույքի շուկա. գործարքներն աճել են 24.3 %-ով


18:00 , 18 հուլիս, 2019

2019 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46,798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3%-ով:

Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ2 մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8%-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ2 մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.6%-ով:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի լրատվություն