Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել. Կինն Իջևանի երեկվա դեպքերից հետո ամուսնուց տեղեկություն չունի


15:50 , 18 հուլիս, 2019

Aysor.am-ը գրում է․

Իջևանի մարզպետարանի մոտ հավաքված ցուցարարներից մեկը պատմում է, որ ամուսնուց երեկվանից տեղեկություն չունի:

«Դուրս ա եկել ցույցերին մասնակցի, որ իրա օրվա հացի փողն աշխատի, իրա երեխաներին պահի ու մինչ էսօր տուն չի վերադարձել», - պատմեց կինը:

Նա նշեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք ամուսինը ոստիկանությունու՞մ է, թե՞ ոչ, միայն ասաց, որ ոստիկանները 04:00-ին իրենց տուն են գնացել և փնտրել ամուսնուն:

«Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել: Ամուսնուս էին փնտրում, ասում եմ՝ «ի՞նչ ա արել», ասում են՝ «միջոցառման ա մասնակցել»», - պատմեց կինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ