14:58 , 18 հուլիս, 2019Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց բացահայտում է իշխանության «մութ անկյունները»: Պարզվում է` տանկերը թրթուրներ ունեն, իսկ ոստիկանության զորքերը` մոբիլություն: Պետք լինի՝ Իջևանում կարգ ու կանոն կհաստատեն, պետք լինի` Երևանում: Նորմալ է, կամաց-կամաց հարմարվում է:
Ու ոչինչ, որ երեկվա միջադեպը հենց իրա կիսատպռատության հետևանքն է, որովհետև մի տարի առաջ հարցին լուծում չտվեց, փիառվեց պարզապես ու գնաց: Փոխարենը հիմա տեսավ, որ հարցերն այլ «լուծում» ունեն: Բարեբախտաբար, այս անգամ այդ լուծումն իրական օրինախախտների դեմ կիրառվեց: Բայց դե տեխնոլոգիան արդեն փորձարկված է, ոստիկանական ուժերի «կայֆը»` գիտակցված:
Թե բա` տանկի թրթուր...