Վանաձորի թատրոնում դանակահարել են դասախոսի


19:31 , 26 հունիս, 2013

«Առաջին լրատվական»-ի Վանաձորի աղբյուրները հայտնում են, որ ժամեր առաջ Վանաձորի թատրոնում դանակահարվել է «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գևորգյանը: Տուժողին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Վանաձորի հիվանդանոցից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Վասիլի Գևորգյանը ժամը 14.05-ին ընդունվել է հիվանդանոց և այժմ վիրահատարանում է: Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը նույնպես հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ: 

Ոստիկանության տեղեկատվության բաժնից առայժմ չհաջողվեց մանրամասներ ճշտել, ընդամենը հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրեն միայն վաղը: