Իջևանի բնակչուհին՝ ոստիկանական բռնությունների մասին


14:03 , 18 հուլիս, 2019
«Գիշերը մեր տուն ներխուժած 2-3 մետրանոց 15-16 հսկաներն ուզել են ձերբակալել նաև 20 տարեկան, 1-ին կարգի հաշմանդամ տղայիս: Երկուսին ձերբակալել են, նրան էլ քաշքշել են, որպեսզի տանեն բաժին,- ասաց Իջևանի բնակչուհի Արմինե Բաղմանյանը, որի որդին և ամուսինը ևս երեկ մասնակցում էին բողոքի ցույցին:- Մենք բոլորս էլ համաձայն ենք, որ անտառից չօգտվենք, բայց աշխատանք չկա, ի՞նչ անենք: Մենք հացի փող ենք ուզում ընդամենը... Ինչ վերաբերում է երեկվա բախումներին, Երևանից եկած ոստիկաններն են հրահրել, քաղաքացիները նստած են եղել, ճանապարհը փակած, ոստիկանները եկել, քաշքշել են»,- նշեց նա: