ՄԱԿ-ը Հարավ - արեւելյան Ասիայում մետամֆետամինի առեւտրի ծավալը գնահատել Է 30 – 60 մլրդ դոլար


13:50 , 18 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է․

Անդրազգային հանցավոր սինդիկատներն ավելի ու վելի ազդեցիկ են դառնում Հարավ -արեւելյան Ասիայում, իսկ ապօրինի գործունեությունից նրանց կողմից ստացվող շահույթը հասել Է աննախադեպ ծավալների: Այդ մասին ասված Է Թաիլանդի Օտարեկրացի լրագրողների ակումբում ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության վարչության (ՄԱԿ-ի ԹՀՎ)՝ հուլիսի 17-ին նեկայացված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նման խմբերը տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ են բերում թմրանյութերի, կեղծամակնիշ ապրանքների եւ դեղորայքի, վայրի բնության տեսակների եւ փայտանյութի՝ աճող առեւտրի, ինչպես նաեւ մարդկանց մաքասնենգության պատճառով: Զեկույցում նշված Է Մյանմայում մետամֆետամինի արտադրության ավելացումը եւ դրա տարածումն Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: ՄԱԿ-ի տեղեկատվությամբ՝ այդ թմրադեղով առեւտրի ծավալն անցյալ տարի կազմել Է 30,3 միլիարդից մինչեւ 61,4 միլիարդ դոլար, իսկ 2013 վականին այդ ցուցանիշը կազմել Է 15 միլիարդ: Դրա հետ մեկտեղ տարածաշրջանում հերոինի շուկան գնահատվում Է 10,3 միլիարդ դոլար:

Մասնագետները համոզված են, որ արգելված թմրանյութերի իրացման համար ամենաարժեքավոր շուկաները գտնվում են Ավստրալիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում եւ Հարավային Կորեայում: Անցյալ տարի դրանք սպառել են շուրջ 320 տոննա զուտ մետամֆետամին, ինչը, փորձագետների գնահատումներով՝ կազմում Է Մյանմայի հյուսիսի արդյունաբերական լոբորատորիաների հիմնական զանգվածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: