Դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի հարուցումը փետրվարին մերժել է, Քոչարյանին ազատ արձակելուց հետո նորից հարուցել. ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը


12:50 , 18 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է․

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են: 

Tert.am-ի տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումը, որը մատնանշում է ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր, և գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը, բավարարելով միջնորդությունը, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին: 

Tert.am-ի տեղեկություններով փետրվարին դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործով դատական նիստը չկայանալու մասին արձանագրությունը կազմվել է ձեռագիր՝ էլեկտրաէներգիա չլինելու պատճառով: Դատարանն արձանագրել է, որ նիստը հետաձգվում է կողմերի չներկայանալու պատճառով: Փաստաբան Գարիկ Մալխասյանն արձանագրության ձեռագիր կազմվելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պնդելով, որ արձանագրությունը կեղծել են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ