Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ


11:30 , 18 հուլիս, 2019

Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը, որի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ:

Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»: