Ո՞ր տրամաբանությամբ է ընտրակաշառքով ձևավորված ԱԺ-ի ընտրած ՍԴ նախագահը վատը, իսկ վարչապետը՝ լավը, երբ ընտրվել ես նույն ԱԺ-ի կողմից


12:05 , 18 հուլիս, 2019
Ժողովրդի վարչապետ ջան, ստեղծածդ ֆեյքի ու կեղծիքի իրավիճակում խճճվել ենք: Որ շատ խնդրենք, կբացատրե՞ս, թե ո՞ր տրամաբանությամբ է քո ասած ընտրակաշառքով ձևավորված Ազգային ժողովի ընտրած ՍԴ նախագահը վատը, իսկ Դու՝ լավը, երբ ընտրվել ես նույն ԱԺ-ի կողմից: Կբացատրե՞ս, թե որ տրամաբանությամբ քննիչներն ու դատախազները լավն են, իսկ դատավորները «անտեր են մնացել» ու «վնգստում են»: Կբացատրե՞ս, թե ո՞նց պատահեց, որ ընտրակաշառքով ձևավորված ԱԺ-ի կողմից ընտրված դատախազը հիանալի մեկն է, ԿԸՀ նախագահը հանճարեղ մասնագետ է, բայց նույն ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ նախագահի մասով խնդիր ես տեսնում: Եվ, ի վերջո, կբացատրե՞ս, թե ո՞նց եղավ, որ Ֆելիքս Ցոլակյանը Նոր Հայաստանի նորության և թարմության, խղճի ու ազնվության խորհրդանիշն է, իսկ ես՝ 35-ամյա քաղաքացի Միհրան Հակոբյանս, սև եմ հռչակված: Ուրիշ լա՞վ ես...