Հայտնի են աշխարհի ամենաէժան քաղաքները


04:45 , 18 հուլիս, 2019

Numbeo պորտալը կազմել է աշխարհի ամենաէժան քաղաքների վարկանիշը: Այստեղ առաջին տեղը զբաղեցրել են Պակիստանի Ռավալպինդի և Կարաչի քաղաքները:

Վարկանիշը կազմվել է համեմատելով մթերքների, ծառայությունների, տրանսպորտի և բնակարանի վարձակալության գները բազային՝ նյույորքյան ցուցանիշների հետ: Յուրաքանչյուր քաղաքի համար հաշվարկվել է կենսապահովման արժեքի ինդեքս, որը ցույց է տալիս էտալոնից (100%) շեղման չափը:

Օրինակ՝ Ռավալպինդիում և Կարաչիում ինդեքսը կազմել է, համապատասխանաբար, 10.6% և 12.4%, ինչը նշանակում է, որ այդ քաղաքներում կյանքի արժեքը գրեթե 90%-ով էժան է, քան Նյու Յորքում: Ամենաէժան քաղաքների տասնյակում են պակիստանյան ևս երկու քաղաքներ Լահորը և Իսլամաբադը:

Տասնյակի մնացած տեղերը բաժին են հասել Հնդկաստանի բնակավայրերին: Բացի այդ՝ 24-րդ տեղում է հայտնվել Ուկրաինայի Զապորոժյե քաղաքը (ինդեքսը՝ 16.6): Վարկանիշում են նաև Ուկրաինայի Լվով, Դնեպր, Խարկով, Օդեսա և Կիև քաղաքները:

Ամենաթանկ քաղաքներ են ճանաչվել Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Ժնևը, Ցյուրիխը, Բազելը, Լոզանը, Բրուքլինը, Վաշինգտոնը, Սան Խոսեն և Բոստոնը: