Tert.am-ը գրում է.
Իսրայելի Քնեսեթի անդամները, հոգևոր առաջնորդներն ու իսրայելական ոստիկանության ներկայացուցիչները նախօրեին այցելել են Երուսաղեմի Հայոց պատրիարքություն:
«Այցի ժամանակ իսրայելական կողմի ներկայացուցիչները ներողություն են խնդրել հունիսի 8-ին ուլտրա-ուղղափառ հրեաների և հայկական հոգևոր սեմինարիայի սաների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Նա նշել է, որ իսրայելական պատվիրակության կազմում ընդգրկվել են Քնեսեթի անդամ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դավիթ Ռոզենը, Ոստիկանութեան սպաներ և Երուսաղեմում միջմշակութային կենտրոնի տնօրեն Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։