«Գահերի խաղը» սերիալը հերթական ռեկորդն է սահմանել


07:40 , 18 հուլիս, 2019

Ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալը Emmy մրցանակի ռեկորդային 32 անվանակարգի է արժանացել, որոնց թվում են «Լավագույն դրամատիկ սերիալ», «Տղամարդու լավագույն դեր» և «Կնոջ լավագույն դեր» անվանակարգերը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

«Գահերի խաղը» անվանակարգերի թվով գերազանցեց «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալի ռեկորդը: 1994 թվականին այն առաջադրվել էր 27 անվանակարգերում: