Համացանցում տեղադրած այս լուսանկարի պատճառով ֆրանսիացի նախարարը հրաժարական է տվել (Photo)


11:10 , 18 հուլիս, 2019
Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Ֆրանսուա դե Ռյուժին Ինստագրամում շքեղ ընթրիքից լուսանկարներ է հրապարակում, որտեղ սեղանին թանկարժեք օմարներ և շիշը 500 եվրո արժողությամբ գինիներ են լինում: Լրագրողներն անմիջապես ֆիքսում են գերթանկարժեք ընթրիքի փաստն ու նախարարին մեղադրում պետբյուջեի հաշվին խրախճանքներ կազմակերպելու մեջ: 
Ֆրանսուա դե Ռյուժին հայտարարում է, որ դա ոչ ֆորմալ ճաշկերույթ է եղել մարդկանց հետո, ովքեր կապեր ունեն քաղաքական իշխանության հետ: Դրանից հետո նա նյարդայնացել ու հրաժարականի դիմում է ներկայացրել: