Բումերանգի էֆեկտը


01:43 , 18 հուլիս, 2019

Պետության լեգիտիմությունը կասկածի տակ է հայտնվում այն պահից, երբ հետևողականորեն արժեզրկվում ու վարկաբեկվում է լեգիտիմ ուժ կիրառելու պետության մենաշնորհային իրավունքը։

Հիմա իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ։

Երբ հերոսացվում է 2008թ. մարտի 1–ին ոստիկաններից վահան խլողը («Մեր առաջին ռազմավարը»), երբ հերոսացվում ու արդարացվում է ոստիկանի սպանությունը, երբ տարիներ շարունակ քարոզում ես, որ ուսադիր կրողները ապրիորի վատն են, արդյունքում ստացվում է քաոս, որի տակն ես հայտնվելու։ Դու դեռ ջհանդամը։ Խնդիրն այն է, որ պետությունը չհայտնվի ամբոխի ոտքերի տակ։