20 մլն երեխաներ պաշտպանված չեն կարմրուկի և դիֆթերիայի դեմ պատվաստանյութերով. ՄԱԿ


01:15 , 18 հուլիս, 2019

168.am-ը գրում է.

ՄԱԿ-ն անհանգստացած է տեսանելի առաջընթարի բացակայությունից վերջին տարիներին աշխարհում երեխաների իմունացման հարցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Երկիր մոլորակի 20 միլիոն պատանի բնակիչներ, այսինքն՝ յուրաքանչյուր տասներորդը, չեն պատվաստվել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիստք են կարմրուկը եւ դիֆթերիան։

Զեկույցում ընդգծված է, որ դիֆթերիայի, պրկախտի եւ կապույտ հազի դեմ պատվաստանյութի երեք դոզայով եւ կարմրուկի պատվաստանյութի մեկ դոզայով ընդգրկման ցուցանիշը մնում է շուրջ 86 տոկոսի մակարդակում»: «Դա բարձր, բայց անբավարար ցուցանիշ է»,- արձանագրում են փորձագետները՝ հիշեցնելով, որ «պատվաստանյութերի միջոցով կանխարգելման ենթարկվող հիվանդությունների բռնկումներից պաշտպանության համար անհրաժեշտ է հասնել պատվաստումների 95-տոկոսանոց ընդգրկման գլոբալ մակարդակում, ինչպես նաեւ երկրների մակարդակում»:

Հարկ եղած իմանուցման բացակայությունը բնորոշ է ամենաաղքատ երկրների համար: Այնտեղ է բնակվում չպատվաստված երեխաների մեծ մասը: Ընդամենը 16 պետություններում բնակվում է բոլոր չպատվաստված երեխաների գրեթե կեսը: Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ), Եմենը, Նիգերիան, Սիրիան, Սուդանը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Չադը եւ Հարավային Սուդանը:

Անցյալ արի աշխարհում արձանագրվել է կարմրւկի գրեթե 350 հազար դեպք, ինչն ավելի քան կրկնապատիկ բարձր է 2017 թվականի ցուցանիշներից: 2018 թվականի արդունքներով աշխարհում կարմրուկով հիվանդացությամբ առաջին տեղն զբաղեցնում է Ուկրաինան: Այնուհետեւ գալիս են ԿԴՀ-ն, Մադագասկարը, Լիբերիան, Սոմալին, Սերբիան, Վրաստանը, Ալբանիան, Եմենը եւ Ռումինիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: