Կենդանակերպի՝ «քարե» սրտով երեք նշան. կարեկցանքի զգացումը նրանց համար օտար է


09:54 , 18 հուլիս, 2019

Կենդանակերպի ոչ բոլոր նշաններն են փափուկ ու նուրբ. ոմանք պատրաստ են ցուցադրել ձեզ իրենց ճանկերը, իսկ մյուսներն ընդհանրապես անսիրտ և սառն են։

Որո՞նք են Կենդանակերպի այդ սառը և հաշվենկատ նշանները։

1. Կարիճ

Այս նշանն իր անտարբերությամբ և զայրույթով պատժում է բոլոր նրանց, ովքեր իր սրտով չեն։ Նրա սրտում տեղ կա միայն ընտրյալների համար։ Մնացածին նա պարզապես արհամարհում է և այնպիսի սառը հայացքով է չափում, որ սարսռում ես։ Դժվար թե ցանկանաք գործ ունենալ Կարիճի հետ՝ տեսնելով նրան զայրացած և նյարդային վիճակում։

2. Ցուլ

Համառ Ցուլերն ինչ–որ բանով հիշեցնում են Կարիճներին իրենց անսասանությամբ, սակայն նրանց կատաղությունն ավելի ուժգին է, քանի որ նրանք դա չեն թաքցնում։ Ցուլերին հատուկ է նաև խանդը, զայրույթի անկառավարելի պոռթկումները և սառնությունը նրանց հանդեպ, ում հետ նա արդեն վեճ է ունեցել։ Մի սպասեք ներողամտության, նույնիսկ եթե խոսքերով Ցուլը ձեզ ներել է։

3. Ջրհոս

Թվում է, թե Ջրհոսը կենդանակերպի ամենաընկերասեր նշաններից մեկն է։ Սակայն շատերին ծանոթ է նրա՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ իրեն հարազատ մարդկանցից սառելու և հեռանալու հատկությունը։ Ջրհոսը կարող է չոր, անտարբեր և անզգացմունքային դառնալ։ Սակայն մի որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են իրենց բնականոն հունին, կրկին ուրախ ու թեթև են դառնում, ինչպես առաջ էին։