Հազարավոր մարդիկ մտադիր են գրոհել Բերմուդյան եռանկյունի


05:09 , 18 հուլիս, 2019

Facebook-ի ավելի քան 17 հազար օգտատերեր և 24 հազար շահագրգիռ այլ մարդիկ որոշել են գրոհով վերցնել խորհրդավոր Բերմուդյան եռանկյունին: Այս մասին հաղորդվում է սոցցանցի պաշտոնական էջում:

Մարդիկ մտադիր են միասին հավաքվել 2019 թ. հոկտեմբերի 1-ին և ծովահենների ու Բոբ Սպունգի հագուստներով գնալ դեպի ծով:

«Նա չի կարող կուլ տալ բոլորիս»,- ասվում է խմբի կարգախոսում:

Բացի այդ՝ կազմակերպիչները խոստացել են մարդկանց տրամադրել ստորջրյա լողի համար սարք։