Մեգան Մարքլը դժգոհել է պալատական կյանքից


04:08 , 18 հուլիս, 2019

Լոնդոնի «The Lion King» ֆիլմի պրեմիերային 37-ամյա Մեգան Մարքլը երաժիշտ Ֆարել Ուիլյամսի հետ զրույցում դժգոհել է իր՝ որպես թագավորական ընտանիքի անդամի կյանքից: Այս մասին գրում է Express-ը:

Ֆարելն ասել է, որ ուրախ էր Հարիի և Մեգանի համար և շնորհավորել է նրանց առաջնեկի ծննդյան կապակցությամբ: Իր հերթին Մեգանը շնորհակալություն է հայտնել նրան ուշադրության համար և խոստովանեց, որ իր համար բավականին դժվար էր բնակվել հանրության ուշադրության կենտրոնում: «Մեզ համար հեշտ չէ»,- ասել է նա: