Հնդիկ տղամարդը շուրջ 40 տարի է՝ իր մազերը չի կտրում և լվանում. տեսեք, թե որն է պատճառը (Photo)


07:05 , 18 հուլիս, 2019

Հնդկաստանի բնակիչները չեն դադարում զարմացնել։ Այսպես՝ Հնդկաստանի Բիհար նահանգի 63-ամյա բնակիչ Սակալ Դև Տուդուն արդեն 40 տարի է, ինչ չի կտրում և լվանում իր մազերը։ Նա նշում է, որ այդպես կատարում է Աստծո կամքը, ում տեսել է երազում։ Տուդը հայտնի է այն բանով, որ իբր կարողանում է բուժել երեխա չունեցող զույգերին։ Տեղացիները նրան գրեթե սրբացնում են։