Խուզարկության ժամանակ իտալացի ոստիկանները պատահաբար հայտնաբերել են «օդ-օդ» կարգի մարտական հրթիռ (Photo)


03:08 , 18 հուլիս, 2019

Իտալիայի հյուսիսում նեոնացիստական խմբավորումների դեմ ուղղված խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է տասնյակ զենքեր և անգամ Matra Super 530 F «օդ-օդ» կարգի հրթիռ, որի արժեքը հասնում է կես միլիոն դոլարի։ Հաղորդվում է, որ հրթիռը սարքին վիճակում է եղել, սակայն լիցքավորված չի եղել պայթուցիկ նյութով։