Իջևանում ոստիկանության ու ցուցարարների բախման հետևանքով վիրավորներ կան երկու կողմից էլ. ճանապարհը շարունակվում է փակ մնալ. Տավուշի մարզպետ


23:30 , 17 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը փորձում է ցուցարարներին համոզել բացել Իջանի մայրուղին: Ցուցարարները պահանջում են թույլ տալ իրենց անտառհատումներ կատարել: Tert.am-ի հետ զրույցում Հայկ Չոբանյանն ասաց, որ իրենք առաջարկել են բազմաթիվ տարբերակներ` հարցը կարգավորելու համար, բայց քաղաքացիները պնդում են անօրինական փայտանյութը վաճառելու թույլտվություն տալ:

«Մեր մոտեցումը միանշանակ է՝ չի կարող այդպես լինել: Մենք հնարավորություն ենք տալիս օրինական ճանապարհով իրացնել: Դրա համար խնդրել ենք, որ ճանապարհը բացեն, հնարավորություն տան, որ միջպետական ճանապարհն աշխատի: Սա Հայաստանի միջպետական ճանապարհն է, սա 300 կմ սահման ունեցող շրջան է, սա ազգային անվտանգության խնդիր է, մենք չենք կարող թույլ տալ, որ անօրինական պահանջի պատճառով մեր երկրի անվտանգությունը խոցվի: Պատկերացնո՞ւմ եք, վաղն ինչ-որ մեկը կրկին այսպիսի ակցիա անի ու մենք ընդառաջենք նրա համար, որ անօրինական քայլ արվի: Մենք Ինչպե՞ս թույլ տանք մեկին անօրինական քայլ անել, մյուսին` ոչ»,- նշեց Հայկ Չոբանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ