Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. Նիկոլ Փաշինյան


22:10 , 17 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք, իսկ ինչո՞ւ դրանք չունեն կոնկրետ արդյունք: Երբ ես ուզում եմ միջազգային հանրության ներկայացուցիչներին նկարագրել, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ մի նախադասություն: Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, հայտարարեցի, որ որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ