Վարչապետն ուղղակի առաջնորդվում է անձնական-քաղաքական մանր շահերով


19:43 , 17 հուլիս, 2019

«Ազատության» եթերում վարչապետը նստած գրեթե կես ժամ բացատրում ու գանգատվում է Հրայր Թովմասյանի, Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի կողմից, ըստ իր խոսքերի, գործված ապօրինություններից: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է բողոքում: Այդ դեպքում ինչո՞ւ իրեն ընտրեցինք վարչապետ. որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞: Բա իր հռչակած հեղափոխությո՞ւնը:

Նաև հայտարարեց, որ դեմ է Սահմանադրության «հաճախակի» փոփոխություններին: Նաև իր խոսքերից հասկացվում է, որ, ըստ էության, սեփական քաղաքական նկատառումներից ելնելով, չի ուզում այն փոխել: Հետևաբար, Սերժ Սարգսյանի Սահմանադրությունն իրեն այլևս փաստացիորեն դուր է գալիս:

Վարչապետն ուղղակի առաջնորդվում է անձնական-քաղաքական մանր շահերով և երկրի կարևորագույն շահերից մեկը` Սահմանադրության փոփոխությունը մղում է հետին պլան` թողնելով անորոշ ապագային, թերևս, իր պաշտոնավարման ավարտին կամ հաջորդ վարչապետին:

Հեղափոխության դավաճանությունն այլևս պաշտոնապես փաստ է: