Ավտոբուսն ընկել է կիրճը, զոհվել է 13 մարդ


21:30 , 17 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

13 մարդ է զոհվել, ներառյալ՝ երեք երեխա, Իրանի Խոնսար քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով։ Ինչպես հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ողեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը։ Հիշեցնենք, որ Խոնսարը գտնվում է Սպահանի նահանգում։

Ըստ հրապարակման, խափանվել են տրանսպորտային միջոցի արգելակները։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահները։ Տուժածները հոսպիտալացվել են։