Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել մայրաքաղաքի զարգացման ծրագրերը (Video)


19:20 , 17 հուլիս, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: